Թրամփի ու Կիմ Չեն Ունի հանդիպումը տեղի կունենա փետրվարի վերջին. Մ. Փոմպեո
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ունի երկրորդ հանդիպումը կկայանա փետրվարի վերջին: Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն՝ Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Կարծում եմ, որ գագաթնաժողովը տեղի կունենա հաջորդ ամսվա վերջին, սա է ծրագիրը»,- նշել է նա՝ հավելելով, որ Փհենյանը և Վաշինգտոնն ավելի վաղ համաձայնության են հասել այդ հարցի շուրջ:
Վերջինիս խոսքով՝ Վաշինգտոնը մի խումբ ներկայացուցիչների է ուղարկել ասիական երկրներից մեկը, որպեսզի նրանք ձեռնամուխ լինեն գագաթնաժողովի անցկացման նախապատրաստմանը:
Փոմփեոն, սակայն, հանդիպման համար նախատեսված կոնկրետ վայր չի նշել և միայն ասել Է, որ այն կկայանա ասիական տարածաշրջանում: