211652_close_icon
views-count1599 դիտում article-date 20:39 21-02-2019

«Խորհրդարանը հանձնառու է ապահովել զսպումների եւ հակակշիռների համակարգի հավասարակշռությունը՝ խորհրդարանական վերահսկողության ինստիտուտի դերի բարձրացմամբ». Ռուբեն Ռուբինյան

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինանը փետրվարի 21-ին ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին: Ռուբեն Ռուբինյանը, ողջունելով հյուրին ՀՀ ԱԺ-ում, նշել է, որ խորհրդարանը բարձր է գնահատում երկու երկների միջեւ առկա հարաբերությունների մակարդակը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայությունները, ընդգծել երկու պետությունների միջեւ արտաքին քաղաքականության հարցերի շուրջ փոխըմբռնումը: Բանախոսներն անդրադարձել են նաեւ խորհրդարանական վերահսկողության մեխանիզմների կարեւորությանը, քննարկել հանձնաժողովի կարողությունների կատարելագործմանը վերաբերող հարցեր: Քննարկվել են նաեւ օրենսդիր եւ գործադիր մարմինների միջեւ փոխգործակցությանը վերաբերող հարցեր, ինչի կապակցությամբ Ռուբեն Ռուբինյանը ընդգծել է խորհրդարանի հանձնառությունն ապահովելու զսպումների եւ հակակշիռների համակարգի հավասարակշռությունը՝ առանձնակի կարեւորելով խորհրդարանական վերահսկողության ինստիտուտի դերը:

Նմանատիպ նյութեր