1172 դիտում
20:50 08-02-2019
«Հայաստանի նորընտիր խորհրդարանը հանձնառու է բարեկամության խմբերի ձեւավորումն իրականացնել արդյունավետ գործունեության տրամաբանության սկզբունքից ելնելով». Ռ. Ռուբինյան
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը փետրվարի 8-ին ընդունել է Հայաստանում Իրաքի Հանրապետության Գործերի ժամանակավոր հավատարմատար տիկին Ալիա Մահմուդ Սալման Ալ Զուբեյդիին:
Մշտական հանձնաժողովի նախագահը բարձր է գնահատել երկու երկրների խորհրդարանների միջեւ հարաբերությունների զարգացման դինամիկան եւ հույս հայտնել, որ ներկայումս թե՛ Հայաստանի եւ թե՛ Իրաքի նորընտիր օրենսդիր մարմինների գործունեությունը կլինի ավելի նպատակային՝ առկա հարաբերություններին նոր որակ ու արդյունավետություն հաղորդելու համար:
Իր հերթին Ալ Զուբեյդին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին խորհրդարանական դիվանագիտության իրականացման գործում համակարգող դերակատարում եւ պատասխանատվություն ունեցող պաշտոնում ընտրվելու կապակցությամբ եւ նշել, որ երկուստեք առավել արդյունավետ գործունեությունը կնպաստի միջխորհրդարանական կապերի, մասնավորապես բարեկամության խմբերի միջեւ համագործակցության ակտիվացմանը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ առկա համագործակցության զարգացման ներուժին, կարեւորել էներգետիկայի, զբոսաշրջության եւ այլ հնարավոր ոլորտներում համագործակցության հեռանկարները:
Քննարկել Է նաեւ երկու երկրների խորհրդարաններում առկա միջխորհրդարանական բարեկամության խմբերի ավելի նպատակային համագործակցության կարեւորությունը:
«Հայաստանի նորընտիր խորհրդարանը հանձնառու է բոլոր բարեկամության խմբերի՝ ներառյալ Հայաստան-Իրաք միջխորհրդարանական բարեկամության խմբի ձեւավորումն իրականացնել բացառապես արդյունավետ գործունեության տրամաբանության սկզբունքից ելնելով», - ասել է Ռուբեն Ռուբինյանը:
Հանձնաժողովի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի եւ Իրաքի խորհրարաններն իրենց նպաստը կբերեն երկու երկրների միջեւ ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունների հնարավորինս արագ կյանքի կոչմանը:
Նմանատիպ նյութեր
1218 դիտում
10:23 21-05-2022
Բրյուսելյան հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության տրամաբանության մեջ է․ «Հայաստանի հանրապետություն»
Այս բաժնից
505 դիտում
18:06 07-11-2024
Կամո Ցուցուլյանն ընդունել է Ֆրանսիայից ժամանած պատվիրակությանը
382 դիտում
17:32 07-11-2024
Փրկարար ծառայության տնօրենը ֆրանսիական կողմին է ներկայացրել իրականացվող բարեփոխումները
721 դիտում
17:17 07-11-2024
ԱԺ նախագահը և ՔՊ-ական ևս երկու պատգամավոր առաջարկում են օրհներգից հանել վերջին քառատողը. նախագիծ են մշակել