211652_close_icon
views-count1583 դիտում article-date 15:44 20-02-2019

«Չելսիի» համբերությունը սպառվում է. թիմը կարող է հրավիրել Զիդանին կամ Լեմպարդին

Չելսիի ղեկավարությունը թիմի գլխավոր մարզչի պաշտոնի համար երկու թեկնածություն է դիտարկում: Մաուրիցիո Սարիի պաշտոնանկության դեպքում լոնդոնցիները ցանկանում հրավիրել կամ «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին կամ՝ թիմի նախկին խաղացող Ֆրենկ Լեմպորդին, որը ներկայումս ղեկավարում է «Դերբի Քաունթին»: «Չելսիում» խիստ մտահոգված են թիմի արդյունքներով: Վերջին երեք խաղում լոնդոնցիները երկու պարտություն են կրել. ԱՊԼ-ում «Մանչեսթեր Սիթիից» (0:6) և Անգլիայի Գավաթում «Մանչեսթեր Յունայթեդից» (0:2): Այդ առումով թիմի ներկայիս մարզիչ Մաուրիցիո Սարիի ապագան մշուշոտ է: «Չելսիում» չեն բացառում այն տարբերակը, որ թիմը մրցաշրջանը կավարտի Սարիի օգնական Ջանֆրանկո Ձոլայի գլխավորությամբ: Նշվում է, որ Սարին «Չելիսում» նվազագույնը ևս երկու հանդիպում կանցկանցնի, որից հետո նրա հարցի վերաբերյալ թիմի սեփականատեր Ռոման Աբրամովիչը վերջնական որոշում կկայացնի: ԱՊԼ-ում 26 տուրից հետո «Չելսին» 50 միավորով ընթանում է 6-րդ տեղում:

Նմանատիպ նյութեր