Լիոնել Մեսի. Այսպես շարունակել չի կարելի, երկրպագուների համբերությունը սպառվում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսին՝ Իսպանիայի առաջնության 37-րդ տուրում «Օսասունային» պարտվելուց (1:2) հետո հայտարարել է, որ թիմի բոլոր խաղացողներին պետք է գիտակցության մեջ շատ բան փոխել՝ հաջողության հասնելու համար:
Նշենք, որ զուգահեռ խաղում «Ռեալը» հաղթանակ տանելով, առաջնության ավարտից մեկ տուր առաջ հռչակվեց չեմպիոն:
«Երկրպագուների համբերությունը սպառվում է, քանի որ մենք նրան ուրախություն չենք պատճառում: Եթե ցանկանում ենք պայքարել Չեմպիոնների լիգայում հաղթանակի համար, պետք է շատ բան փոխենք մեր գիտակցության մեջ:
Իսկ եթե մենք այսպես շարունակենք, ապա կպարտվենք «Նապոլիին», ասել է Մեսին: