Ժոզե Մոուրինյո. Վենգերը ֆուտբոլի պատմության լավագույն մարզիչներից մեկն է
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն բարձր է գնահատել Արսեն Վենգերի մարզչական կարիերան:
«Մեր ճանապարհին տարբեր տեսակի դրվագներ են տեղի ունեցել: Ես կարող եմ միայն իմ անունից խոսել: Ես վայելել եմ մրցակցությունը, սակայն իսկական հարգանքը միշտ է եղել: Արսենը սրբագրել է «Արսենալի» պատմության մեծ մասը: Նա ֆուտբոլի պատմության լավագույն մարզիչներից մեկն է:
Նրա թիմը անուն ուներ՝ անպարտելիներ (2003/04 մրցաշրջանում «Արսենալը» ԱՊԼ-ի չեմպիոն դարձավ առանց պարտության): Ապշեցուցիչ է: Գործնականում իդեալական թիմ էր՝ մարզչական փիլիսոփայությամբ», ասել է Վենգերը:
Վենգերը «Արսենալը» ղեկավարել է 1996-2018 թվականներին: Նրա օրոք թիմը երեք անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն: