1275 դիտում
14:59 18-02-2019
Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտում ներդրումային ծրագրերն ուսումնասիրող աշխատանքային խումբը գումարել է առաջին նիստը
Քաղաքաշինության կոմիտեում կայացել է ՀՀ վարչապետի որոշմամբ 2018 թվականի տարեվերջին ստեղծված աշխատանքային խմբի անդրանիկ հանդիպումը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ քաղաքաշինության կոմիտեի մամուլի ծառայությունից, խմբի ստեղծման նպատակը՝ էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտում ներդրումային ծրագրերի ուսումնասիրությունը և ուսումնասիրության արդյունքում վերհանված՝ այդ ծրագրերի իրականացմանը խոչընդոտող գործոնների վերացմանն (այդ թվում՝ օրենսդրական դաշտի և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի վերանայմանն) ուղղված առաջարկությունների մշակումն է:
Հանդիպումը վարել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արմեն Ղուլարյանը: Նա, ողջունելով ներկաներին, նշել է, որ հաշվի առնելով էներգետիկ ռեսուրսների արդյունավետ օգտագործման, շրջակա միջավայրի պահպանության, ջերմոցային գազերի արտանետումների կրճատման անհրաժեշտությունը, ինչպես նաև էներգակիրների տատանվող գները՝ էներգաարդյունավետ լուծումների կիրառումը և դրա շնորհիվ էներգետիկ ռեսուրսների ծախսի նվազեցումը հանդիսանում է մեր պետության առաջնահերթությունը: Ընդ որում, էներգախնայողության հիմնական պոտենցիալն ունենք շենք-շինություններում, հատկապես՝ բնակարանային հատվածում:
Շեշտադրվել է նաև, որ ՀՀ կառավարության նոր ծրագրով առանձնակի կարևորվել են էներգաարդյունավետության միջոցառումների ներդրմանն ուղղված քաղաքականության ապահովումը, վերականգնվող էներգետիկ և էներգախնայող համակարգերի զարգացումը, միջազգային կառույցների հետ էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի օգտագործման մեխանիզմների գործարկման նպատակով համագործակցության ընդլայնումը:
Այս առումով, աշխատանքային խումբը լավ հարթակ է հատկապես էներգաարդյունավետության և էներգախնայողության միջոցառումների իրականացմանը խոչընդոտող գործոնների վերհանման և դրանց վերացմանն ուղղված առաջարկությունների մշակման համար (այդ թվում՝ օրենսդրական դաշտի կատարելագործման, գոյություն ունեցող նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերը միջազգային ստանդարտներին համապատասխանեցնելու վերաբերյալ):
Այնուհետև, պետական կառավարման մարմինների և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչները՝ յուրաքանչյուրն իր մասով՝ համառոտ ներկայացրել են իրականացվող ծրագրերն ըստ ուղղությունների (լուսավորություն, տրանսպորտ, շենքեր-շինություններ և այլն) և դրանց իրականացման ժամանակ ի հայտ եկած՝ կանոնակարգման ենթակա հարցերը, որոնց շուրջ էլ ծավալվել է քննարկումը:
Օրակարգում է եղել նաև հանրապետության դպրոցներում էներգախնայողության համակարգերի ներդրման հնարավորության հարցը:
Հարցերի քննարկման ընթացքում աշխատանքային խումբն առանձնացրել է հնչած առաջարկները՝ համապատասխան փորձագետների հետ ուսումնասիրելու, հետագայում արդեն դրանց շուրջ առաջարկություններ ձևավորելու նպատակով:
Հանդիպման ավարտին, Արմեն Ղուլարյանը նշելով, որ աշխատանքային խումբը լավ հարթակ է հատկապես էներգաարդյունավետության և էներգախնայողության միջոցառումների իրականացմանը խոչընդոտող գործոնների վերհանման և դրանց վերացմանն ուղղված առաջարկությունների մշակման համար՝ շեշտել է, որ հաջորդող հանդիպումներին ըստ անհրաժեշտության կներգրավվեն նաև նշված ոլորտում գործունեություն իրականացնող տեղական և միջազգային կառույցներ, մասնագետներ:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
6499 դիտում
16:23 11-10-2024
71 տարեկանում կյանքից հեռացել է երգչուհի Զառա Տոնիկյանը
6859 դիտում
23:11 10-10-2024
Մաշտոցի պողոտայի A գոտու և կարմիր կետագծերի թալանը չեն կարող համատեղվել․ Արշակ Սարգսյան