211652_close_icon
views-count3235 դիտում article-date 21:28 22-10-2018

Գարեգին Բաղրամյանը «Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի» աշխատակազմին է ներկայացրել նոր տնօրենին

Հոկտեմբերի 22-ին տեղի է ունեցել «Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի նիստ, որը վարել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար, hոգաբարձուների խորհրդի նախագահ Գարեգին Բաղրամյանը: Նիստի ընթացքում «Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի» տնօրեն է ընտրվել Կարեն Ասատրյանը: Նիստի ավարտից հետո հիմնադրամի աշխատակազմին ներկայացնելով նոր տնօրենին՝ Գարեգին Բաղրամյանը կարևորել է համակարգված աշխատանքը, որը կնպաստի հիմնադրամի հետագա գործունեությանն ու զարգացմանը: Կարեն Ասատրյանը նշել է, որ ծանոթ է էներգետիկայի ոլորտին և հիմնադրամի աշխատանքներին, և կգործադրի առավելագույն ջանքերը՝ ոլորտի զարգացման համար: Հանդիպման ընթացքում նախարարն անդրադարձել է նաև 2018թ. նոյեմբերի 14-16-ին կայանալիք «Էներգետիկայի շաբաթ 2018» ներդրումային համաժողովի կազմակերպչական աշխատանքներին, և նշել, որ անհրաժեշտ է աշխատել ամենօրյա ռեժիմով՝ ներդրումների ներգրավման և հետագա աշխատանքները պատշաճ մակարդակով ապահովելու համար: Նշենք, որ «Էներգետիկայի շաբաթ 2018» ներդրումային համաժողովի ընթացքում ներդրողներին կներկայացվեն բազմաթիվ ծրագրեր, այդ թվում՝ նաև արևային էներգիայի 5 կայանների փաթեթները: [b]Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր