Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից
Փետրվարի 13-ին, ժամը 19:05-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան-Ջամշլու ավտոճանապարհին ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Բ. Շ.):