211652_close_icon
views-count1204 դիտում article-date 18:13 12-02-2019

Քննարկվել են Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին վերաբերող հարցեր

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը փետրվարի 12-ին հանդիպել է Հարավային Կովկասում եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի, քաղաքական խորհրդականներ Աթանաս Բալտովի եւ Կարին Մարմզոլերի հետ: ԱԺ փոխնախագահը ներկայացրել է վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները, անդրադարձել արտահերթ խորհրդարանական ընտրություններին` նշելով, որ դրանք տարբերվում են նախորդներից ազատ, արդար, մրցակցային, թափանցիկ եւ ժողովրդավարական տեսանկյունից: Զրուցակիցները կարեւորել են պարբերական շփումներն ու ԵՄ հատուկ ներկայացուցչի մանդատի շրջանակում տարբեր հարցերի վերաբերյալ մտքերի փոխանակումը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: ԱԺ փոխնախագահը նշել է, որ Հայաստանը հավատարիմ է հարցի խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափի շրջանակում եւ կարեւորել Արցախի ժողովրդի կամարտահայտման իրավունքի դրսեւորումը: ԵՄ հատուկ ներկայացուցիչն ընդգծել է, որ իր առաքելության նպատակն է աջակցություն ցուցաբերել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը, եւ ինքն անձամբ ջանք չի խնայի ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին նպաստելու համար: Վահե Էնֆիաջյանը հույս է հայտնել, որ Տոյվո Կլաարն իր գործունեությամբ կնպաստի նաեւ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների խորացմանը:

Նմանատիպ նյութեր