211652_close_icon
views-count5738 դիտում article-date 20:12 08-02-2019

Մահացել է Օստապ Բենդերի դերակատար, սիրված դերասան Սերգեյ Յուրսկին

Մահացել է ՌԴ ժողովրդական արտիստ, Մոսսովետի առաջատար դերասան Սերգեյ Յուրսկին. այս մասին հայտնում է TACC-ը: Դերասանը 83 տարեկան էր, մահվան պատճառը չի նշվում։ «Այսօր առավոտյան մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Սերգեյ Յուրայի Յուրսկին»,- հայտնել է Մոսսովետի թատրոնի մամուլի ներկայացուցիչը։ Նշվում է, որ նա խաղացել է «Թագուհին», «Նպատակի ընտրություն», «Շկիդ հանրապետությունը», «Հանդիպման վայրը փոխել չի կարելի» և այլ ֆիլմերում։ Նրա ամենաանզուգական դերը Օստապ Բենդերի կերպարն էր «Ոսկե հորթը» ֆիլմում (1968)։

Նմանատիպ նյութեր