211652_close_icon
views-count51479 դիտում article-date 17:30 28-10-2017

Լրիվ «Օստապ Բենդերի պատմություն»՝ «Էյչ Էս Բի Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ում. աշխատակիցը կասկածվում է 22 մլն 700 հազար դրամ յուրացնելու մեջ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում «Էյչ Էս Բի Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի աշխատակից Արման Մինասյանի կողմից խոշոր չափի յուրացում և վատնում կատարելու փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քննչական վարչությունում նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ 2012 թվականի դեկտեմբերից մինչև այս տարվա հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում ապօրինաբար տիրացել է բանկի մի շարք աշխատակիցների բանկային HSB (գործառնական օր) ծրագրի մուտքի և փոխանցումների կատարելու հնարավորություն տվող օգտատերերի անուններին, գաղտնաբառերին և ապօրինի մոտ է գործել համակարգ, որից հետո միջնորդավճարները փոխանցել է բանկի մի շարք հաճախորդների հաշվեհամարներին։ Այդ ամենը անելուց հետո Ա. Մինասյանը նման եղանակով յուրացրել է 22 մլն դրամ, իսկ այս տարվա մարտ ամսին բանկի 3 աշխատակիցներից յուրացրել է 700 հազար դրամ պարգևավճարներ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր