«Արսենալ»-ը Լարս Բենդերի համար 20 մլն եվրո է առաջարկում
Լոնդոնի «Արսենալ»-ը հետաքրքրված է «Բայեր»-ի կիսապաշտպան Լարս Բենդերի ծառայություններով, հայտնում է Daily Mirror-ը: Նշվում է, որ անգլիական ակումբը Գերմանիայի հավաքականի խաղացողի տրանսֆերի համար մտադիր է լևերկուզենյան ակումբին առաջարկել 20 մլն եվրո:
Գործարքը կարող է կայանալ առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակահատվածում:
Ընթացիկ մրցաշրջանում Բենդերը «Բայեր»-ում անցկացրած 33 խաղում խփել է 3 գոլ և կատարել է մեկ գոլային փոխացնում: