211652_close_icon
views-count50576 դիտում article-date 15:59 04-02-2019

Արտակարգ իրավիճակ Արարատի մարզում. գյուղացիները փակել էին գլխավոր մայրուղին ու ասում էին. «Մարզպետը, երևի, զբաղված է կոկորդիլոս բերողների վիզայի գործով». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ փետրվարի 4-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզում։ Դվին գյուղի մեծ թվով բնակիչներ ՝ ի նշան բողոքի, փակել էին Երևան-Մեղրի ավտոճանապարհի՝ Դվինի վարչական տարածքի ճանապարհը և պահանջում էին, որպեսզի իրենց հետ հանդիպմանն այցելեն Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը և ինչ-որ որ ԾԻԳ-ի տնօրեն։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գուղացիներին զայրացրել է այն փաստը, որ Դվին-Նորաշեն գյուղամիջյան ճանապարհը մրցույթով շահել են և պետք է վերանորոգվեր (նկատի ունենալով ասֆալտապատումը), սակայն վերջին պահին, ըստ գյուղացիների պատմածի, «ինչ-որ մեկի գլխում միտք է ծագել» ու դարակազմիկ որոշում են կայացրել, որ այս տարի էլ ավերակների վերածված ճանապարհը չպետք է վերանորոգվի։ Վաղ առավոտվանից գյուղացիները սպասել են, որպեսզի Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այցելի գյուղ, սակայն գյուղապետը «մունետիկներ» է ուղարկել գյուղ՝ ասելով, որ ցանկալի է՝ գյուղացիներն այցելել մարզպետարան, սակայն նրա «մունետիկներին» գյուղացներն ասել են, որ ողջ գյուղի ցանկությունն է, որ նա ինքը գա, ու մարզպետի չգալու պատճառով գյուղացիները ստիպված փակել են ճանապարհը։ Գյուղացիների հետ բանակցություններ են վարել ոստիկանության Արարատի մարզաիյն վարչության պետ Արմեն Գասպարյանը, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Վահան Էվինյանը, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնաարարն ու տեղի պատգամավորը։ Գյուղացիները, հավատալով նրանց խոսքերին, ժամանակավորապես բացել են ճանապարհը, սակայն [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասել են. «Հավատում ենք էս մարդկանց ու ճանապարհը բացում ենք։ Բայց, միևնույն է, մարզպետը ավելի շատ քամի անող է, քան գործ։ Մարդը, երևի, զբաղված է կոկորդիլոսաբուծությամբ ու ժամանակ չունի մարզի բնակիչների մոտ գալու։ Երևի էս պահին արտաքին գործերի նախարարութունում կոկորդիլոս բերողնրի վիզայի հարցով են զբաղված, թե չէ, եթե բնակիչների մասին մտածեր, ոստիկանների, կապի ու տրանսպորտի փոխնախարարի ու պատգամավորի նման էստեղ կլիներ»։ Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+

Նմանատիպ նյութեր