211652_close_icon
views-count52502 դիտում article-date 11:01 16-09-2020

Արտակարգ իրավիճակ Արարատի մարզում. գյուղացիները՝ ի նշան բողոքի, կրկին փակել են գլխավոր մայրուղին, ժամանել են մարզի և տարածքի ոստիկանապետերը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Արարատի մարզի մի քանի գյուղերի բնակիչներ՝ ի նշան բողոքի, փակել էին Երևան-Երասխ ավտոճանապարհի 33 կմ հատվածը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բողոքի ակցիան կապված էր խաղողի մթերման խնդրի հետ։ Այն տևեց մոտ 1,5 ժամ, սակայն դեպքի վայր ժամանած ոստիկանոթյան Արարատի մարզայիյն վարչության պետ Կամո Ցուցուլյանի, ոստիկանության Արտաշատի բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի կողմից բողոքի ակցիայի մասնակիցների հետ բանակցությունների արդյունքում ճանապարհը ժամանակավորապես բացվեց։ Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Արամ Ադիբեկյանը, վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանն ու դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանը։ Ճանապարհային ոստիկաններն ուժեղացված ծառայություն են կատարում նշված վայրում, որպեսզի ճանապարհտրանսպորտային պատահար ու վրաերթ տեղի չունենան։ Բանակցությունների արդունքում ճանապարհը բացվել է, սակայն գյուղացիները պնդում են, որ եթե այս անգամ էլ իրենց խնդիրը չլուծվի, էլ չեն ընդառաջելու ոստիկաններին ու ճանապարահը փակելու են ավելի շատ մարդկանցով։ Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր