46418 դիտում
11:29 25-05-2015
Լարված իրավիճակ Արարատի մարզի Նարեկ գյուղում. գյուղացիները պատրաստվում են բահով, եղանով ու գերանդիով փակել Երևան մտնող գլխավոր մայրուղին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 25-ին, վաղ առավոտից լարված իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզի Նարեկ գյուղում:
Ինչպես նշված գյուղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գյուղի մոտ 200 բնակիչներ հավաքվել են գյուղապետարանի հարևանությամբ գտնվող փողոցում և արդարացիորեն բարձրաձայնում են, որ պատկան մարմինները, մասնավորապես գյուղատնտեսության նախարարությունը և Արարատի մարզպետարանը օգնության ձեռք չեն մեկնում տուժած գյուղացիներին, քանի որ շաբաթ օրը՝ մայիսի 23-ին տեղացած ուժեղ կարկուտի պատճառով ողջ ցանքատարածությունները, այդ թվում՝ խաղողի, ծիրանի այգիները, գյուղացիների պնդմամբ, 100 տոկոսով վնասվել են:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «Միայն գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանն ու Արարատի փոխմարզպետը եկան, պռատակոլնին ստացան, իրանց աչքով տեսան կարկուտի հետևանքով ավերված ցանքատարածությունները, սակայն ոչ մի դրական քայլ էլ չի ձեռնարկվել: Մի երկու բերան էլ մեր հետ խոսք ու զրույց արեցին»:
Գյուղացիները պահանջում են նաև, որպեսզի իրենց տարածքում տեղադրվի հակակարկտային կայան, ինչը մասամբ կօգնի, որպեսզի հետագայում գյուղացին կարկուտից շատ չտուժի: Գյուղացիներն անգամ պատրաստվում են Երևան տանող գլխավոր ճանապարհը փակել, քանի որ հույս չունեն, որ գյուղնախարարությունն ու Արարատի մարզպետարանը իրենց դարդին դարման կանեն: Այս պահին նրանց է հանդիպել գյուղապետ Գարուշ Հակոբյանը, ով նույնպես պահանջում է, որպեսզի պատկան մարմիններն արդարացի լուծում տան և գյուղացուն «չթողնեն բորդյուրին»: Եթե այսօր հարցը լուծում չստանա, իրենք դիմելու են կտրուկ միջոցների և փակեն ճանապարհը:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նույն իրավիճակն է նաև Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղում:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 54+
54+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2071 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)