211652_close_icon
views-count66074 դիտում article-date 20:04 03-02-2019

Վիճաբանություն-ծեծկռտուք Արարատի մարզում. ծեծի են ենթարկել «Մոլորակ» ռեստորանային համալիրի մենեջերին ու մատուցողին

[url=https://shamshyan.com/hy/]SAHMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, քիչ առաջ ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ, բացատրական աշխատանքներ կատարելու արդյունքում, հայտնաբերել են երեկ՝ փետրվարի 2-ին, Արարատի մարզում տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի մասնակիցներին: Ժամը 23:00-ի սահմաններում, ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ Արտաշատ-Դալար ավտոճանապարհին գտնվող «Մոլորակ» ռեստորանային համալիրում տեղի է ունեցել վիճաբանություն, որի հետևանքով կան վիրավորներ: Արտաշատի ոստիկանները պարզել են, որ 2 անծանոթ անձինք հարձակվել են Արարատի մարզի բնակիչներ, 31-ամյա Սահակ Սահակյանի, 30-ամյա Արմեն Վաասիլյանի և 22-ամյա Արամ Հարությունյանի վրա: Արդեն այսօր՝ ժամը 00:10-ի սահմաններում, Արտաշատի բժշկական կենտրոնից ահազանգել են ոստիկանության Արտաշատի բաժին և հայտնել, որ «գլխի գանգուղեղային-սալջարդ վերքով, զույգ ծնկան հոդերի քերծվածք, կրծքավանդակի ձախ կեսի փափուկ հոդերի սալջարդ վնասվածքով» իրենց մոտ է տեղափոխվել ծեծվածներից Ա. Վասիլյանը: Արտաշատի ոստիկանները պարզել են, որ վիճաբանությունը այնուհետև «Մոլորակ» ռեստորանային համալիրից շարունակվել է Արտաշատ քաղաքի Իսակովի փողոցում: Մինչ փաստի առթիվ ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչ Մուշեղ Հովհաննիսյանի կողմից նյութեր կնախապատրաստվեին, Արտաշատի ոստիկանները ստացված օպերատիվ տեղեկություններով պարզել են, որ նշված անձանց հետ ծեծկռտուքին մասնակցել են Արտաշատ քաղաքի բնակիչներ, 22-ամյա Արամ Գևորգյանն ու 27-ամյա Գարիկ Հարությունյանը, ովքեր ոստիկանների բացատրական աշխատանքների արդյունքում ներկայացել են ոստիկանոթյան Արտաշատի բաժին: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր