211652_close_icon
views-count50243 դիտում article-date 21:19 03-04-2019

Երևանում ոստիկանության կարմիր բերետները «Արամե» ակումբի մոտից բերման են ենթարկել «Լավաշ» ռեստորանային համալիրի բարմենին ու բարմեն–մատուցողին, որոնց ընկերական շրջապատում անվանում են «Գաթա» ու «Փախլավա»

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ ապրիլի 2-ին, Երևանում հայտնաբերված թմրանյութերի փաստով: Ժամը 01:00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները Չարենցի փողոցում գործող «Արամե» ակումբի մոտից թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով ոստիկանության Մարաշի բաժանմունք են բերման ենթարկել 2 քաղաքացու: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանք են՝ Երևանի բնակիչ, 28-ամյա Արամ Աբրահամյանը և Աբովյան քաղաքի բնակիչ, 23-ամյա Հրայր Ստեփանյանը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հ. Ստեփանյանի մոտ հայտնաբերվել է մեկ կաթուցիցչ որի մեջ եղել է ընդհանուր 2.85 գ դեղնականաչավուն զանգված: Հ. Ստեփանյանը հայտնել է, որ հայտնաբերվածը հանդիսանում է թմրանյութ և այն պատկանում է իրեն՝ իր օգտագործման համար է: Հետաքննիչը թմրանյութը առգրավել է և հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Հ. Ստեփանյանն ու Ա. Աբրահամյանը բաց են թողնվել: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Աբրահամյանն աշխատում է «Լավաշ» ռեստորանային համալիրում՝ բարմեն, իսկ Հ. Ստեփանյանը՝ նույն ռեստորանային համալիրում ՝ բարմեն-մատուցող: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ նրանցից մեկի մականունը «Փախլավա» է, մյուսինը՝ «Գաթա»: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր