211652_close_icon
views-count31665 դիտում article-date 19:43 09-05-2024

Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Արարատի մարզում․ «Արմենիա» ռեստորանային համալիրի բակում երաժշտություն միացնելու հարցի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել․ կան բերման ենթարկվածներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 26-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 00։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդում է ստացվել, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի պարեկը  հայտնել է, որ Արտաշատ քաղաքի «Արմենիա» ռեստորանային համալիրի մոտ օպերատիվ խումբ է անհրաժեշտ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նույն օրը ժամը 00։05-ի սահմաններում Երևան-Երասխ ճանապարհի Արտաշատ քաղաքի հատվածում ծառայություն կատարելիս նույն տարածքում գործող «Արմենիա» ռեստորանային համալիրի բակում պարեկային ծառայողները նկատել են վիճաբանող անձանց և վեճի հանգամանքները պարզելու նպատակով նրանցից երկուսին տեղափոխել են ոստիկանության Արտաշատի բաժին։

Արդեն ոստիկանության բաժնում պարզվել է, որ նրանք հանդիսանում են եղբայրներ, Արարատի մարզի բանկիչներ, 44-ամյա Հովհաննես Գ․-ն և 51-ամյա Գեղամ Գ․-ն:

 Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ապրիլի 25-ին ժամը 23։55-ի սահմաններում «Արմենիա» ռեստորանի բակում Հովհաննես Գ․-ն իր կրտսեր եղբայր, 33-ամյա Դավիթ Գ․-ն և վերջիններիս ազգական 28-ամյա Հովհաննես Մ․-ն երաժշտություն միացնելու հարցի շուրջ վիճաբանել են միմյանց հետ, որի ընթացքում Հովհաննես Մ.-ն և Հովհաննես Գ․-ն ձեռքերով փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց  մարմնի տարբեր մասերին, որի արդյունքում Հովհաննես Գ․-ն ստացել է մարմնական վնասվածքներ:

Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեր Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով նախաձեռվել է քրեական վարույթ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր