211652_close_icon
views-count2502 դիտում article-date 09:25 02-02-2019

Արայիկ Հարությունյանը արբիտրի դեր է ստանձնում ներիշխանական հարցերում․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Պարբերաբար տեղեկություններ են ի հայտ գալիս այն մասին, որ իշխանական շրջանակներում ամեն ինչ չէ, որ հարթ է, ինչպես փորձ է արվում ներկայացնել: Մասնավորաբար, հաճախ է խոսվում այն մասին, որ հատկապես կադրային քաղաքականության և նշանակումների մասով, այսպես ասած, «մրցակցություն» կա փոխվարչապետ Տիգրան Ավինյանի և ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի միջև, իսկ ՔՊԿ–ն բևեռացված է երկու հատվածի՝ Տիգրան Ավինյան–Էդուարդ Աղաջանյան տանդեմի թիմ և Արարատ Միրզոյան–Արայիկ Հարությունյան տանդեմի թիմ: Մեր ունեցած տեղեկություններով, նման լուրերն իրականում փոքր–ինչ չափազանցված են, սակայն ինչպես ցանկացած կառույցում, իշխանության և իշխանական կուսակցության ներսում էլ, բնականաբար, կան որոշակի տարաձայնություններ և անհամաձայնություններ, այդ թվում՝ վերը նշված անձանց միջև: Մեր աղբյուրները պնդում են, որ նման դեպքերում, որպես կանոն, «արբիտրի» դեր է ստանձնում կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: Ասում են՝ նրա խոսքը վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ բավականին ծանր կշիռ ունի»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր