Այսօր Կառավարության հիստից հետո լրագրողների հետ զրույցում ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն անդրարարձավ Երևանի պետական համալսարանի ռեկտորի հրաժարականի պահանջով մի քանի օր առաջ կազմակերպված ցույցին, նշելով, որ նախարարությունն այս հարցում արբիտրի դեր է կատարում:
«Նախարարությունն, ինչպես ասել եմ, անկախ արբիտրի դեր է կատարում և կկայացնի այնպիսի որոշումներ, որոնք կբխեն օրենքից և իրավունքից»,– ասաց նախարարը:
Արայիկ Հարությունյանը նշեց նաև, որ ուսանողական հասարակական նախաձեռնության դասադուլի և գործադուլի պահանջները ԿԳ նախարարություն չեն հասել: