1862 դիտում
11:25 05-03-2019
Ներիշխանական դիրքավորումներ և ընդգծված բևեռներ. հեղափոխական թևն ուզում է «քցե՞լ». «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Դավիթ Սանասարյանի և ՊՎԾ շուրջ ծավալվող զարգացումները փաստացի վկայում են ոչ միայն կոռուպցիոն խնդիրների առկայության, այլև ոչ պակաս խորքային ուրիշ խնդիրների մասին:
«Փաստ» թերթի տեղեկություններով, հարցն այն է, որ իշխանության ներսում իրականում առկա են ընդգծված բևեռներ, և ներիշխանական դիրքավորումների հարցն ավելի է սրվել: Խոսքը, այսպես կոչված, բուն հեղափոխականների և հ/կ սեկտորի (այսպես կոչված՝ «սորոսականների») ներքին պայքարի մասին է:
Սանասարյանն, ըստ էության, տարիներ շարունակ դիտարկվել և համարվում է հ/կ սեկտորի կարևորագույն դերակատարներից մեկը, և այս գործընթացը կատարվում է այդ թևին իր տեղը ցույց տալու համար, որպեսզի չանցնեն սահմանները:
Հ/կ սեկտորի ներկայացուցիչները բավական շատ են հատկապես օրենսդիրում՝ «Իմ քայլը» խմբակցությունում՝ թվով 18 պատգամավոր: Թերթի ներիշխանական աղբյուրի փոխանցմամբ, այս հատվածի մոտ դժգոհության ալիք է հասունանում, քանի որ հասկանում են, որ բուն հեղափոխական թևն իրենց թիմին ուղղակի ցանկանում է «քցել»»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
4486 դիտում
10:37 01-04-2022
Ինչո՞ւ Ավինյանի համար «շաբաթն ուրբաթից շուտ եկավ». ուզում են «քցե՞լ» նրան․ «Իրավունք»
2888 դիտում
09:46 14-05-2019
Նոր բևեռներ՝ իշխանության ներսում. Արարատ Միրզոյանը և Վլադիմիր Կարապետյանը ամրացնում են դիրքերը. «Փաստ»
Այս բաժնից
2203 դիտում
16:29 13-01-2025
Հանցավորության դեմ պայքարի և օպերատիվ իրավիճակի վերաբերյալ անցկացվել է օպերատիվ խորհրդակցություն
2053 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am
9148 դիտում
22:54 09-01-2025
Ղալաթ եմ արել, մտա միլպետի տուն. կանանց բանտի Բուբուշը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ. Մաս 1. armlur.am