Թրամփը և Կիմ Չեն Ունը կհանդիպեն առաջիկա 60 օրվա ընթացքում. Մ. Փոմպեո
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ունի միջև երկրորդ հանդիպումը տեղի կունենա առաջիկա 60 օրվա ընթացքում: Այդ մասին հայտնել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմպեոն The Laura Ingraham Show ծրագրի ժամանակ, փոխանցում է Ria Npvpsti գործակալությունը։
«Կլինի ևս մեկը (հանդիպում) հաջորդ 60 օրվա ընթացքում: Այդպիսին է պծրգիրը»,-նշել է ԱՄՆ պետքարտուղարը։
Սղագրությունը տարածել է ԱՄՆ Պետդեպի մամուլի ծառայությունը:
Փոմփեոն այլ մանրամասներ չի հայտնել, ինչպես նաև չի նշել գագաթնաժողովի անցկացման ենթադրյալ վայրը:
Հիշեցննք, որ Դոնալդ Թրամփի և Կիմ Չեն Ունի առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2018 թվականի հունիսինմ Սինգապուրում։