211652_close_icon
views-count3829 դիտում article-date 22:10 27-01-2019

Նիկոլ Փաշինյանը՝ Տիգրան Մանսուրյանին. Դուք իրավամբ վաստակել եք համաժողովրդական սեր ու հարգանք. ՖՈՏՈՇԱՐՔ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Տիգրան Մանսուրյանի ծննդյան 80-ամյակի առթիվ: «[b]Մեծարգո Տիգրան Մանսուրյան, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 80-րդ տարեդարձի կապակցությամբ։ Դուք իրավամբ վաստակել եք համաժողովրդական սեր ու հարգանք, ճանաչում և գնահատանք։ Ձեր ստեղծագործությունները կատարվում ու հնչում են աշխարհի մեծ բեմերից։ Դուք միշտ արդիական եք, բայց նաև միշտ ստեղծագործաբար շարունակում եք հայ և համաշխարհային դասական երաժշտության ավանդույթները։ Մաղթում եմ Ձեզ առողջություն, ստեղծագործական եռանդ և հաջողություններ։ Սիրում ենք Ձեզ և հպարտանում Ձեզանով[/b]»,- ասված է ուղերձում։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր