211652_close_icon
views-count38274 դիտում article-date 13:16 23-01-2019

Զովունցիներն ասում էին. «Եթե խնդրին խառնվել են ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն ու ՀՀ ՃՈ պետ Եգոր Կարապետյանը, վստահ ենք՝ մահաբեր ճանապարհը մեր հիշողություններում կմնա».ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Այսօր՝ հունվարի 23-ին, ՀՀ Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի կարգադրությամբ ՀՀ Ճանապարհային Ոստիկանության պետ Եգոր Կարապետյանի հանձնարարականով Կոտայքի մարզի Զովունի գյուղ էր այցելել ՃՈ ճանապարհային երթևեկության կազմակերպման հսկողության բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կոնստանտին Կոստանյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Զովունի գյուղի բնակիչները, ինչպես նաև գյուղի վարչական տարածքում աշխատող քաղաքացիները [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի միջոցով խնդրանքով դիմել էին Վ. Օսիպյանին, որպեսզի գյուղի գլխավոր ճանաարհահատվածում տեղադրվեն արհեստական անհարթություններ, ինչը «զսպաշապիկ» կլինի որոշ վայ վաևորդների համար, քանի որ նշված հատվածում հաճախակի են լինում ճանապարհատրանսպորտային պատահարներ, վրաերթեր, որոնք երբեմն ունենում են ողբերգական ավարտ։ Այսօր գյուղացիների հետ հանդիպմանը Կ. Կոստանյանը նրանց տեղեկացրեց, որ Ոստիկանությունն ամեն միջոց ձեռնարկելու է, որպեսզի կարճ ժամանակում նշված ճանապարհահատվածում տեղադրվեն արհեստական անհարթություններ և ճանապարհային նշաններ։ Բնակիչները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին. «Հիմա, կարծես, ուզում ենք հավատալ, որ սառույցը, ի վերջո, կշարժվի։ Հոգնել ենք արդեն կապի նախարարություն ու Կոտայքի մարզպետարան նամակներ գրելով։ Էնքան նամակներ ենք գրել, որ էդ նամակների ու պատասխանների թղթերը հավաքենք իրար գլուխ, մի ամբողջ մակուլատուրա կլինի, ու եթե հանձնենք էդ մակուլատուրան, երևի մի քանի ճանապարհային նշանների փող դուրս կգա։ Մեր հույսը Ոստիկանությունն է ու հավատում նք, որ նրանք իրոք մեր մատից փուշ կհանեն»։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր [url=https://shamshyan.com/hy/article/2019/01/16/1115092/]ֆոտոլրագրողը[/url], հունվարի 16-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում Զովունի գյուղի բնակիչ, 30-ամյա Արա Ահարոնյանը Զովունի գյուղի գլխավոր փողոցում իր վարած Mercedes մակնիշի 81 TZ 008 համարանիշի ավտոմեքենայով դուրս էր եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և մխրճվել «Ալֆա Ֆարմ» դեղատան տարածք: Վթարի հետևանքով վարորդն ու նրա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Արմենիա» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության էին հասել դեղատան աշխատակիցները և դեպքի վայրում հավաքվածներն ասել էին, որ վիրավորները հիվանդանոց են տեղափոխվել քաղաքացիների ավտոմեքենաներով: Դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել էր ոստիկանության Նաիրիի բաժին, որտեղից ժամանել էր օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Հենրիկ Սեթոյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում էր ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Ռուբեն Գևորգյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր էին նախապատրաստվում: Ավելի վաղ ֆոտոլրագրողը [url=https://shamshyan.com/hy/article/2018/09/14/1105286/?fbclid=IwAR0uAzi2U5Yone_Buyhg04BLrMR6B3Cq939U6BMdKRrdhNC_C6UW9eTYEa8]հայտնել [/url]էր, որ 2018 թվականի սեպտեմբերի 14-ին Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի ավագ քննիչ Սարգիս Դադոյանի որոշմամբ ձերբակալվել էր Եղվարդ քաղաքի բնակիչ, 33-ամյա Արամայիս Վարդանյանը: Ի Վերջինս կասկածվում էր սեպտեմբերի 13-ին Երևան-Եղվարդ ավտոճանապարհի Զովունի գյուղի սկզբնամասում՝գյուղի գլխավոր ճանապարհին իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Զովունի գյուղի 38-րդ փողոցի բնակիչներ, 45-ամյա Գայանե Մանուկյանին և նրա տղային՝ 7-ամյա Տիգրան Վարդանյանին մահվան ելքով վրաերթի ենթարկելու մեջ: Ֆոտոլրագրողը հայտնել է, որ վարորդը դեպքի վայրից փախուստի չէր դիմել, սակայն եթե ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները օպերատիվորեն չժամանեին դեպքի վայր, ապա հնարավոր է՝ մահացածի հարազատները հաշվեհարդար տեսնեին նրա նկատմամբ: Տեղում ճիշտ կողմնորոշվելով, ոստիկանության Եղվարդի բաժնի ոստիկան Գալուստ Շառոյանը կարողացել էր արդարացիորեն իրենց նյարդերին չտիրապետող ժողովրդի միջից վարորդին դուրս բերել և տեղափոխել ոստիկանական ավտոմեքենայի մեջ: Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ մահացած կնոջ ամուսինը 2016 թ-ի դեկտեմբերի 3-ին Եղվարդի խճուղու թիվ 136 հասցեի դիմաց իր վարած ВАЗ 2106 մակնիշի 34 DՏ 417 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել Երևան քաղաքի բնակիչ, 52-ամյա Արմեն Մխիթարյանին: Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր