211652_close_icon
views-count30010 դիտում article-date 23:27 22-01-2019

Ավտովթար Վանաձորում. բախվել են Ford-ն ու աղբատար ЗИЛ-ը. վերջինը կողաշրջվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունվարի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վանաձորում: Ժամը 20-ի սահմաններում Նարեկացի 21 հասցեում բախվել են բեռնատար ЗИЛ մակնիշի 784 LL 36 համարանիշի եւ Ford մակնիշի 553 AG 61 համարանիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով ЗИЛ-ը կողաշրջվել է: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետեւանքով, բարեբախտաբար, զոհեր եւ վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի պատճառը եղել է ճանապարհի տվյալ հատվածում առկա մերկասառույցը: ЗИЛ-ը հաշվառված է Վանաձորի քաղաքապետարանի աղբահանող կազմակերպության հաշվեկշռում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր