29289 դիտում
09:25 20-10-2015
Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. «Գյումրի» գարեջրի շշերով բարձված ЗИЛ-ը կողաշրջվել է. «24»-ն էլ բախվել է ЗИЛ-ին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 05:30-ի սահմաններում 62-ամյա Վազգեն Հակոբյանը իր վարած ЗИЛ 43 141 մակնիշի 34 QT 053 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 57-րդ կմ հատվածում՝ Արուճ գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և կողաշրջվել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան, իսկ բեռնատարը բարձված է եղել «Գյումրի» գարեջրի դատարկ շշերով:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Աշտարակի հրշեջ-փրկարարները, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնը, սակայն այդ ժամանակ դեպի Գյումրի ընթանալիս 35-ամյա Սամվել Արշակյանը իր վարած Գազ 2401 մակնիշի 34 AT 303 համարանիշի ավտոմեքենայով բախվել է կողաշրջված ЗИЛ-ի հետնամասին և այս դեպքում էլ բարեբատաբար զոհեր և վիրավորներ չկան:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցները և ապահովագրական ընկերության ներկայացուցիչը:
Մինչև այս պահը նշված հատվածում ծառայություն են կատարում ՃՈ աշխատակիցները, որպեսզի խցանում տեղի չունենա հետաքրքրասեր քաղաքացիների մեղքով, քանի որ վարորդները, տեսնելով վթարը, սովորության համաձայն կանգնում և «թամաշա» են անում:
[color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 51+
51+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2185 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)