211652_close_icon

Սինայի թերակղզում գրեթե 60 ծայրահեղական է ոչնչացվել

views-count1782 դիտում article-date 16:30 22-01-2019
Եգիպտոսի զինվորականների ու ոստիկանության կողմից Սինայի թերակղզում իրականացված մի շարք հատուկ գործողությունների ընթացքում 59 ծայրահեղական է ոչնչացվել վերջին մի քանի շաբաթվա ընթացքում: Այդ մասին հայտնում է Ria Novosti գործակալությունը՝ հղում անելով երկրի զինված ուժերի տարածած հայտարարությանը։ Նրանում նշվում է, որ 44 ծայրահեղականներ վերացվել են զինվորականների ուժերով և 15-ը՝ ոստիկանական գործողությունների ընթացքում: Առգրավվել ու ոչնչացվել են մի քանի տասնյակ փոխադրամիջոցներ, կապի միջոցներ, զենք, զինամթերք, պայթուցիկ նյութեր: Բախումներում զոհվել է 8 եգիպտոսցի զինվորական:

Նմանատիպ նյութեր