Սինայի թերակղզում զինվորական անցակետի վրա հարձակման զոհերի թիվը հասել է 70-ի
Եգիպտական Սինայի թերակղզում զինվորական անցակետի վրա հարձակման զոհերի թիվը հասել է 70-ի: Ըստ Reuters-ի, զոհվածների մեծ մասը զինծառայողներ են, սակայն կան նաև խաղաղ բնակիչներ:
Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է Իսլամական պետություն խմբավորումը:
Հարկ է նշել, որ հարձակումը տեղի է ունեցել Կահիրեում երկրի գլխավոր դատախազի սպանությունից 2 օր անց: