Եգիպտոսն առաջարկում է Սինայի թերակղզում 5 անգամ ընդլայնել Գազայի հատվածը
Ինչպես հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը՝ Եգիպտոսն առաջարկում է Սինայի թերակղզում իր տարածքների հաշվին 5 անգամ ընդլայնել Գազայի հատվածը, որպեսզի այնտեղ ստեղծի պաղեստինյան ապագա պետություն:
Այս գաղափարը պատկանում է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսին, սակայն այն աջակցության չի արժանացել Պաղեստինյան ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբբասի կողմից:
Իսրայելի պաշտպանության բանակին պատկանող ռադիոկայանի հաղորդագրության համաձայն՝ Եգիպտոսի նախագահն Աբբասին առաջարկել էր հեռու գնացող պլան, որի համաձայն, Եգիպտոսը Գազային հատկացնում է 1600 քառակուսի կիլոմետր, ինչն անկլավի տարածքը մեծացնում է 5 անգամ: