211652_close_icon
views-count17873 դիտում article-date 15:43 20-01-2019

Քեզ բացակա չենք դնի, հերոս. Քո ու քո նմանների սխրանքը մեզ պարտավորեցնում է ապրել ու արարել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

2011 թ.-ի այս օրը Արցախի Հանրապետության Մեխակավանի (Ջաբրայիլ) պաշտպանական դիրքերում հակառակորդի կրակոցից զոհվեց Շիրակի մարզի Բանդիվան գյուղի բնակիչ Հովիկ Սուքիասյանը: Այսօր՝ հունվարի 20-ին, նրա շիրիմին էին այցելել հարազատները, մտերիմներն ու ընկերները, ովքեր ծաղիկներ խոնարհեցին ու խնկարկեցին հերոսի հիշատակը: Բոլորը միաբերան ասում էին. «Քեզ բացակա չենք դնի: Քո մահով դու ոչ միայն հերոսացար, այլ նաև հերոսացրեցիր քո ընտանիքը, քո գյուղը ու դրա վառ ապացուցյը՝ գյուղի դպրոցը քո անունով անվանակոչելն էր: Քո ու քո նման առյուծ զինվորների սխրանքի մասին շատ կարող ենք խոսել ու ամեն անգամ քո անվան դպրոց մտնելիս միշտ հիշում ենք մեր հայրենակից, Մեծն Շիրազի խոսքերը՝ Մենք խաղաղ էինք մեր լեռների պես, դուք հողմերի պես խուժեցիք վայրագ... » Հ. Սուքիասյանը ծնվել է 1986 թվականին, Շիրակի մարզի Ամասիայի շրջանի Բանդիվան գյուղում: Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Վազգեն Սարգսյանի Անվան Ռազմական Ինսիտուտ։ Ինսիտուտը ավարտելուց հետո աշխատանքի է անցնում Արցախի զորամասերից մեկում։ Հովիկը ամուսնացած էր, բալիկներ դեռ չուներ, բայց շատ նպատակներ ու ծրագրեր ուներ։ Լավ անձնավորություն էր, սիրված ու հարգված բոլորի կողմից։ Ցավոք, 2011թվականի հունվարի 20-ին, հայրենիքի սահմանները պաշտպանելիս, թշնամու գնդակից զոհվում է դասակի հրամանատար ավագ լեյտենանտ՝ Հովիկ Սուքիասյանը։ Հովիկից անունը մնաց, հիշողությունները, զինվորական սաղավարտը, շքերթի գլխարկը, մեդալը, դիպլոմներն ու հարազատների վիշտը։ Լուսանկարները՝ Եղիշե Դավթյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+

Նմանատիպ նյութեր