Մխիթարյանն էլ է մասնակցել 10yearschallenge-ին
Հայաստանի ազգային հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նույնպես մասնակցել է համացանցում աստիճանաբար մեծ թափ հավաքող #10yearschallenge-ին (10 տարվա մարտահրավեր), երբ օգտատերերը հրապարակում են իրենց 10 տարի առաջվա լուսանկարները:
«#10yearschallenge ... նույն դեմքը, նոր մորուք»,- գրել է Մխիթարյանն ու հրապարակել լուսանկարն Instagram-ի իր էջում: