Հենրիխ Մխիթարյանն այսօր մասնակցել է «Մանչեսթեր Յունայթեդի» մարզմանը. ՖՈՏՈՇԱՐՔ
Այսօր «Սթոք Սիթիի» հետ հանդիպումից (1:1) հետո «Մանչեսթեր Յունայթեդը» առաջին մարզումն է անցկացրել, որին մասնակցել է նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Նշենք, որ հաջորդ հանդիպումը մանկունյանցիները կանցկացնեն հունվարի 28-ին` Անգլիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում ընդունելով «Ուիգանին»: