2074 դիտում
13:10 17-01-2019
Գեղամ Գևորգյանը կմասնակցի Պարենի և գյուղատնտեսության գլոբալ ֆորումին
ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը և նախարարի տեղակալ Արտակ Քամալյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետության պարենի և գյուղատնտեսության դաշնային նախարար Ջուլիա Քլոքների հրավերով մեկնել են Բեռլին մասնակցելու Պարենի և գյուղատնտեսության գլոբալ ֆորումին։
Ինչպես տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ֆորումն այս տարի անցկացվում է «Գյուղատնտեսությունը վերածվում է թվայինի. խելացի լուծումներ ապագայի գյուղատնտեսության համար» խորագրի ներքո:
Ֆորումի շրջանակում հունվարի 19-ին տեղի կունենա գյուղատնտեսության նախարարների բեռլինյան 11-րդ համաժողովը, որին կնախորդի ԳԴՀ դաշնային կանցլեր Անգելա Մերկելի հանդիպումը մասնակից նախարարների հետ:
Նախարարի պաշտոնակատարը կմասնակցի նաև «Բեռլինյան կանաչ շաբաթ» ամենամյա միջազգային գյուղատնտեսական և սննդի արդյունաբերության հեղինակավոր ցուցահանդեսի բացման արարողությանը։
Նմանատիպ նյութեր
2815 դիտում
18:12 17-01-2018
ՀՀ գյուղատնտեսության նախարարը մեկնել է Գերմանիա՝ մասնակցելու Պարենի և գյուղատնտեսության գլոբալ ֆորումին
1970 դիտում
19:00 20-01-2020
ՀՀ էկոնոմիկայի նախարարը Բեռլինում մասնակցել է պարենի և գյուղատնտեսության գլոբալ ֆորումին
731 դիտում
20:18 22-01-2023
ՀՀ էկոնոմիկայի նախարարը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության գլոբալ ֆորումին
Այս բաժնից
997 դիտում
21:23 10-01-2025
Վեհափառի տնօրինությամբ Մայր Աթոռում նոր նշանակումներ են կատարվել
1339 դիտում
21:09 10-01-2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
1156 դիտում
20:43 10-01-2025
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան