211652_close_icon
views-count2968 դիտում article-date 10:23 17-01-2019

Ինչո՞ւ է իշխանությունը ցայտնոտի մեջ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Հակահեղափոխությունն այլևս պետք է փնտրել իշխանության ներսում, սակայն ոչ թե դավադրությունների, այլ արդյունավետության պակասի տեսքով: Գլխավոր հակահեղափոխականներն այժմ իշխանությունների կողմից ուշացվող ռեֆորմներն են ու այդ ռեֆորմներին չսպասող ժամանակը: Ընդ որում, ժամանակը սեղմում է նոր իշխանություններին թե՛ դե յուրե, թե՛ դե ֆակտո: Դե յուրե նոր իշխանությունն ունի կառավարության կառուցվածքային փոփոխությունների օրակարգ, որն անհասկանալիորեն մնում է շղարշված անթափանցիկությամբ: Սակայն սա չարյաց փոքրագույնն է: Առավել ծանրակշիռ է այն ժամանակը, որը տվել է իշխանություններին հասարակությունը: Անազնիվ կլինի ասել, թե իշխանությունները չեն գիտակցում ժամանակի սղությունը: Գիտակցում են, այլապես չէինք ունենա այն ցայտնոտը, որի ականատեսն ենք, և որը արտացոլվում է կառավարության կառուցվածքային փոփոխությունների տեսքով, երբ անհայտ է, թե երբ ու ինչպես է այդ օրակարգը հաստատվելու, հաստատվելու է, թե ոչ, հաստատվելու է կառավարության կազմը 5 օրում նշանակելու պարտադիր պահանջն իրականացնելուց առաջ, թե հետո: Բայց մեծ հաշվով այս օրակարգն ընդամենն այդ ցայտնոտի երևացող մասն է: Ցայտնոտը ակներև է նաև այն կադրային որոնումներում, որոնցով հիմա զբաղված են իշխանությունները, արտաքին հարաբերություններում այն սառեցված նախագծերով, որոնց որևէ կերպ նոր շունչ հաղորդելու ազդակներ տեսանելի չեն»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր