211652_close_icon
views-count95287 դիտում article-date 10:07 03-03-2016

Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը լավ կանի՝ այցելի Փանոյանի հիվանդանոց. քննադատական նյութ տեսնելով՝ նա ընկնում է ցայտնոտի մեջ՝ հայտարարելով, թե այդ ամենը պատվեր է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վանաձորի «մեծն» քաղաքապետ Սամվել Դարբինյանը, ով ավելի շատ սիրում է, որ իրեն ասեն Վանցիկիչ, երբ զանգվածային լրատվամիջոցներում իր աշխատանքների վերաբերյալ քննադատական նյութեր է տեսնում, հայտնի «Խաթաբալա» ֆիլմի լաչառ կնանոց նման «էրեսները պատռում» ու իր մտերիմների մոտ ամբախ-զամբախ հայտարարում է, թե այդ ամենը պատվեր է: Օրերս [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ֆոտոռեպորտաժ և տեսանյութ էր հրապարակել, որ հակասանիտարական վիճակ է տիրում Վանաձոր քաղաքում և այդ հրապարակումից հետո «մեծն» քաղաքապետը նիստ էր գումարել և հայտնել, որ պատվիրատուն Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանն է: Հիշեցնենք պարոն քաղաքապետին, որ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը երբևիցե պատվերներ չի կատարել և չի էլ կատարելու: Մենք ներկայացնում ենք պետական չինովնիկների կատարած և՛ լավ, և՛ վատ աշխատանքները: Իսկ ինչ վերաբերում է նշված հոդվածին, տեղեկացնենք, որ այսօր նույնպես ներկայացնում ենք ֆոտոռեպորտաժ և տեսանյութ «Ջունգլիներ» կոչվող հատվածում տիրող հակասանիտարական վիճակի մասին: Իսկ պատվիրատուն, «մե՛ծն» քաղաքապետ, ժողովուրդն է, ով չի ուզում ապրել հակասանիտարական գարշահոտության պայմաններում: Առաջիկայում [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը կներկայացնի բազմաթիվ նյութեր, թե քաղաքապետ Ս.-ն ու նրա եղբայրը՝ տեղի Ճանշինի պատասխանատու Սեյրան Դարբինյանը ինչ աշխատանքներ պետք է կատարեին իրենց պաշտոնավարման ժամանակ: Ի դեպ, վերջին տարիներին քաղաքապետի եղբոր սպասարկված ճանապարհներին մարդաբոյ փոսերի, արտաքին լուսավորության բացակայության, երթևեկության նշանների բացակայության պատճառով բազմաթիվ ավտովթարներ են տեղի ունեցել, որոնց մեջ մեծ թիվ են կազմում նաև մահվան ելքով ավտովթարները ու, եթե քաղաքապետի եղբայրը ժամանակին կատարեր ասֆալտապատման աշխատանքներ ու կառավարության կողմից հատկացված գոմարները ուղղեր այդ աշխատանքների ուղղությամբ, բազմաթիվ ողբերգական վթարներ տեղի չէր ունենա: Ավելի վաղ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը [url=https://shamshyan.com/hy/article/2016/02/25/78042/]հայտնել[/url] էր, որ Վանաձորի ներկայիս քաղաքապետ Սամվել Դարբինյանը վերջին շրջանում դարձել է ԶԼՄՆ-ների թիվ 1 թեման: Վերջին շրջանում հետևում ենք նրա՝ տարբեր լրատվամիջոցներին տված հարցազրույցներին ու հերթական անգամ խորը կսկիծ ապրում Վանաձորի համար և ամաչում նրա փոխարեն,… զայրանում ենք գործող բարքերի ու կարգերի վրա,… հիասթափվում շատ պաշտոնյաներից: Ներկայացված կադրերը նայելիս զարմանում ես՝ մի՞թե չկա քաղաքապետ, մի՞թե չկա մեկը, որ հոգա քաղաքի բարեկարգման և արտաքին տեսքի համար և նման այլ բացասական մի շարք զգացողություններ: Ո՞ւր ենք հասել. Վանաձորը վաղուց քաղաքապետ չունի, այս կամ այն պաշտոնների և «աթոռների» հավակնողները շատ հանգիստ ու բացահայտ, ի լուր աշխարհին, հայտնում են, որ որևէ նպատակ, նախագիծ, ծրագիր և այլն չունեն առաջադրվելով կամ հավակնելով այս դեպքեում քաղաքապետի դիրքին: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 56+
56+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր