36469 դիտում
15:23 21-06-2016
Մի՞ թե ճանապարհային ոստիկանությունը չի տեսնում Տավուշի թիվ 1 իշխանիկի օրինախախտումը. իշխանիկ, ով ընկել է ցայտնոտի մեջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երբ զանգվածային լրատվամիջոցներում Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի աշխատանքային թերացումների մասին հրապարակումներ են լինում, մարզպետը ծանր է տանում, արդարանալով, որ լրագրողները իրենց են «ռեկլամ անում»:
Երեկ նկատեցինք, որ Տավուշի Մեծն մարզպետը իրեն զգալով անպարտելի` երթևեկում էր Toyota Camry մակնիշի 045 LL 55 համարանիշի ավտոմեքենայով, իսկ դիմապակու վրա էլ բացակայում էր տեխզննման կտրոնը:
Երբեմնի ռեկլամներին կարոտ մարզպետին ուզում ենք հիշեցնել, որ նման օրինախախտման համար վարորդը ճանապարհային ոստիկանի կողմից կարող է ենթարկվել վարչական պատասխանատվության: Իսկ այս դեպքում` նրա վարորդը առանց իր «բոսի» գիտության չէր վարի ավտոմեքենան:
Զարմանալի է, որ տեղի ճանապարհային ոստիկանները վարչական պատասխանատվության չեն ենթարկում Տավուշի թիվ 1 իշխանիկի վարորդին: Թե՞ մտածում են , որ նա Տավուշի մարզում անպարտելի է իր կատարած օրինախախտման համար:
Ի դեպ` տավուշցիներն էլ կես կատակ, կես լուրջ աում էին, որ մարզպետի տանից կատարված խոշոր չափի գողության դեպքից հետո թիվ 1 իշխանիկը շողուլի չի գալիս: Ո՞նց շողուլի գա, երբ անհայտ անձը կամ անձինք նրա տանից հափշտակել էին համեստ աշխատավարձով ու քրտինքով ձեռք բերած մոտ 200 հազար դոլարի ապրանքներ:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+