«Տոտենհեմը» ծանր կորուստ ունեցավ
«Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը վնասվածք է ստացել «Մանչեսթեր Յունայթեդի»հետ խաղում (0:1):
Խաղից հետո նա բուժզննում անցել, որը հաստատել է ամենամռայլ կանխատեսումները. անգլիացի հարձակվողը վնասել է ոտնաթաթի կապանները: Նշվում է, որ Քեյնը խաղադաշտ կարող է վերադառնալ լավագույն դեպքում մարտի սկզբներին:
Այդ դեպքում Քեյնը կարող է բաց թողնել Լիգայի գավաթում «Չելսիի» (հունվարի 24) և Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլում Դորտմունդի «Բորուսիայի» հետ (փետրվարի 13) հանդիպումները: Կասկածի տակ է նաև նրա մասնակցությունը ԱՊԼ-ի 2 խաղում՝ «Չելսիի» և «Արսենալի» հետ:
Նշենք, որ 25-ամյա անգլիացին ԱՊԼ-ում 14 գոլ է խփել և ռմբարկուների մրցավազքում առաջատարի դիրքը կիսում է Օբամեյանգի և Սալահի հետ: