Մադրիդի «Ռեալը» ծանր կորուստ ունեցավ
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը ոտքի վիրահատությունից հետո նոր բուժհետազոտության է ենթարկվել:
Նախնական բուժննումից հետո ենթադրվում էր, որ ուելսցին բաց կթողնի 2-3 ամիս, սակայն ավելի նոր բուժզննումից հետո պարզվել է, որ նա շարք կվերադառնա միայն ապրիլին:
Դա նշանակում է, որ Բեյլը ընդհանուր առմամբ չի մասնակցի «Ռեալի» 25 խաղի, ինչը մադրիդյան ակումբի համար ծանր կորուստ է:
Բեյլը վնասվածքը ստացել էր «Սպորտինգի» հետ` Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի խաղում: