«Բարսելոնան» ծանր կորուստ ունեցավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեն ծանր վնասվածք է ստացել Իսպանիայի առաջնության 4-րդ տուրում՝ «Խետաֆեի» հետ խաղում (2:1):
20-ամյա ֆրանսիացին ձախ ազդրի մկանն է վնասել, որի լիարժեք ապաքինման համար կպահանջվի մոտ 4 ամիս:
Դեմբելեն այսօր մեկնել է Ֆինլանդիա, որտեղ կվիրահատվի: Նրան ուղեկցում են ընտանիքի անդամներն ու «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռիկարդ Պրունան:
Վիրահատությունը կիրականացվի Հելսինկիում, այն կանցկացնի բժիշկ Սակարի Օրավան, որի մոտ ժամանակին վիրահատվել են Դևիդ Բեքհեմը, Խոսեպ Գվարդիոլան և Տոմաս Վերմալենը:
Բուն վիրահատությունը ծանր չի համարվում: Դեմբելեն կարող է ավելի շուտ շարք վերադառնալ, շատ բան կախված է նրա օրգանիզմից:
Ներկա պահին Դեմբելեն հատուկ սայլակով է շարժվում, քանի որ նրան հակացուցված է քայլելը և վնասված ոտքը նույնիսկ չնչին ծանրաբեռնվածության ենթարկելը:
Դեմբելեն ընդամենը երկրորդ անգամ էր «Բարսելոնայի» մեկնարկային կազմում խաղադաշտ մտել և նրա վնասվածքը ծանր կորուստ է կատալոնացիների համար, որոնք գրեթե 120 մլն եվրո էին վճարել ֆրանսիացու համար և մեծ հույսեր էին կապում, որ նա կկարողանա փոխարինել Նեյմարին: