«Բարսելոնան» ծանր կադրային կորուստ ունեցավ
«Բարսելոնայի» կիսապաշտպան Ռաֆինյա Ալկանտարան ծանր վնասվածք է ստացել Իսպանիայի առաջնության 13-րդ տուրում՝ Մադրիդի «Ատլետիկոյի» հետ խաղում (1:1):
Բժշկական հետազոտությամբ պարզվել է, որ 25-ամյա ֆուտբոլիստը ձախ ծնկի կապանների պատռվածք է ստացել:
Նախնական տվյալներով, Ռաֆինյայի ապաքինման կուրսը կտևի 6-8 ամիս, ինչը նշանակում է, որ նա բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը:
Նույն խաղում մկանի վնասվածք է ստացել կատալոնացիների մեկ այլ կիսապաշտպան Սերխի Ռոբերտոն, որը շարք կվերադառնա 3-4 շաբաթ հետո: