Օզիլը հայտարարեց 2014-ի «Միսս Թուրքիայի» հետ նշանվելու մասին
«Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը հայտարարեց մոդել Ամինա Գյուլշայի հետ նշանվելու մասին:
«Աստծո թույլտվությամբ՝ ընդմիշտ», գրել է ֆուտբոլիստը աղջկա հետ համատեղ լուսանկարի ներքո:
Օզիլի հարաբերությունները Գյուլշայի հետ 2017թ. ամռանից են սկիզբ առնում: Աղջիկը նվաճել է «Միսս Թուրքիա»-2014 տիտղոսը: Մասնակցել է նաև «Միսս աշխարհ» գեղեցկության մրցույթին, սակայն չի մտել եզրափակիչ փուլ: