Ֆլորիդայում մեքենան մխրճվել է անցորդների ամբոխի մեջ. կան զոհեր
ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Բրադենթոն քաղաքում կին վարորդը մխրճվել է անցորդների ամբոխի մեջ: Միջադեպի հետևանքով 3 մարդ մահացել է, 5 մարդ ստացել է տարբեռ աստիճանի վնասվածքներ, հայտնում է տեղի ոստիիկանությունը:
Ըստ ստացված տվյալների, միջադեպը տեղի է ունեցել սպորտային ակումբի մոտակայքի մեքենաների կայանման հարթակում: Մեքենան ետ տալու ժամանակ վարորդը մի քանի հետիոտնի մեքենայի տակ է գցել: Ուժգին հարվածից 1 մարդ տեղում է մահացել, մյուս երկուսը` հիվանդանոցում:
Ոստիկանության տվյալների համաձայն, կինը ձերբակալված է: