211652_close_icon
views-count35834 դիտում article-date 13:42 13-01-2019

Արտակարգ դեպք Երևանում. կոտրել են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի ծառայողական ավտոմեքենայի դիմապակին

Երեկ՝ հունվարի 12-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին է դիմել Արաբկիր վարչական շրջանի բնակիչ, 37-ամյա Վահե Խաչատրյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս դիմել է ոստիկանություն և հայտնել, որ հունվարի 11-ին ժամը 00:30-ից մինչև 08:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք կոտրել են իրենց շենքի բակում կայանված, իր կողմից վարվող Toyota Corolla մակնիշի 007 ԼՍ 01 համարանիշի ավտոմեքենայի դիմապակին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Վ. Խաչատրյանը ոստիկաններին հայտնել է, որ դա արվել է դիտավորությամբ՝ ապակյա շշով, ինչի պատճառով էլ իրեն պատճառվել է 100 հազար դրամի վնաս: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վ. Խաչատրյանը աշխատում է Երևանի քաղաքապետարանում՝ որպես աշխատակազմի քարտուղար: Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Մարուքյանի կողմից նյութեր են նախապաատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր