211652_close_icon
views-count124296 դիտում article-date 09:38 21-04-2021

Գործարար Խաչատուր Սուքիասյանին պատկանող «ՀայԷկոնոմբանկի» Էջմիածնի մասնաճյուղի կառավարիչը կասկածվում է ավտովթարից հետո քաղաքացու ավտոմեքենայի դիմապակին կոտրելու և նրան մարմնական վնասվածքներ պատճառելու մեջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննության բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում ապրիլի 20-ին Երևանում տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով։

Ժամը 00։55-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոցի խաչմերուկում՝ դեպի թունել տանող ճանապարհի սկզբնամասում, ավտովթար է տեղի ունեցել, որը վերածվել է վիճաբանության, ապա՝ ծեծկռտուքի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատուի գլխավորությամբ։

Մինչ ոստիկանները պարզում էին դեպքի հանգամանքները, ժամը 02։05-ի սահմաններում թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության կենտրոանական բաժին, որ «գլխի սալջարդ» վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Հիվանդանոց մեկնած ոստիկանության կենտրանական բաժնի ծառայողները պարզում են, որ տեղափոխվածը Երևանի բնակիչ՝ 24-ամյա Սամվել Ավագյանն է, ով վնասվածքը ստացել է Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ։

Կարճ ժամանակ անց ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ գումարտակի ծառայողներն ուրիշի գույքը դիտավորությամբ վնասելու և քաղաքացուն մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով Մաշտոցի պողոտայի «Փակ շուկայի» մոտից ոստիկանության կենտրոնական բաժին են ներկայացրել Երևանի բնակիչներ՝ 39-ամյա Վազգեն Բաղրամյանին, 24-ամյա Սամվել Ավագյանին և 23-ամյա Վիգեն Ավագյանին։

Պարզվել է, որ ժամը 00։30-ի սահմաններում Մաշտոցի պողոտա 5 հասցեի մոտ BMW մակնիշի 35 ՍR 075 համարանիշի ավտոմեքենայի վարորդ Վ. Բաղրամանը տեղի ունեցած ավտովթարից հետո դիտավորությամբ կոտրել է Ս. Ավագյանի Toyota մակնիշի 35 VV 624 համարանիշի ավտոմեքենայի դիմապակին և մարմնական վնասվածքներ հասցրել վերջինիս։

Հետաքննիչի որոշմամբ նշանակվել  է դատաբժշկական փորձաքննություն, նշված անձինք բաց են թողնվել։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանությունում Վ. Բաղրամյանը հայտնել է, որ ինքն աշխատում է «Հայէկոնոմբանկ»-ի Էջմիածնի մասնաճյուղում՝ որպես կառավարիչ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր