211652_close_icon
views-count1971 դիտում article-date 20:32 11-01-2019

ԱՊԼ-ում դեկտեմբերի լավագույն մարզիչ է ճանաչվել Կլոպը, իսկ լավագույն խաղացող՝ վան Դեյքը

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը ճանաչվել է անգլիական պրեմիեր-լիգայում դեկտեմբեր ամսվա լավագույն մարզիչ: Մրցանակի համար գերմանացի մասնագետը գերազանցեց Նունու Էշպիրիտուին («Վուլվերհեմթփոն»), Մանուել Պելեգրինիին («Վեսթ Հեմ»), Մաուրիսիո Պոչետինոյին («Տոտենհեմ»): Դեկտեմբերին «Լիվերպուլը» ԱՊԼ-ում 7 հանդիպում է անցկացրել և տարել 7 հաղթանակ: 21 տուրից հետո թիմը առաջատարն է՝ «Ման Սիթիից» առաջ անցնելով 4 միավորով: Դեկտեմբերի լավագույն խաղացող է ճանաչվել «Լիվերպուլի» պաշտպա Վիրգիլ վան Դեյքը: 27-ամյա ֆուտբոլիստը ամսվա ընթացքում մասնակցել է թիմի բոլոր 7 հանդիպումների, դարձել գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:

Նմանատիպ նյութեր