Կլոպը ճանաչվել է ԱՊԼ-ի` նոյեմբերի լավագույն մարզիչ
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը ճանաչվել է Անգլիայի առաջնության` նոյեմբեր ամսվա լավագույն մարզիչ:
Նոյեմբերին անցկացրած 4 խաղում տանելով 4 հաղթանակ` գերմանացի մասնագետը Պրեմիեր-լիգայի իր կարիերայի ընթացքում 6-րդ անգամ է արժանացել այս մրցանակին: «Լիվերպուլը» հաղթել է «Մանչեսթեր Սիթիին», «Ասթոն Վիլային», «Քրիսթալ Փելասին» և «Բրայթոնին»:
52-ամյա մասնագետը քվեարկության արդյունքում առաջ է անցել Նունու Էշպիրիտու Սանթուից («Վուլվերհեմփթոն»), Բրենդան Ռոջերսից («Լեսթեր») և Քրիս Ուայլդերից («Շեֆիլդ Յունայթեդ»):