Վան Դեյքը ճանաչվեց Անգլիայի առաջնության մրցաշրջանի լավագույն խաղացող
«Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյքը ճանաչվել է Անգլիայում մրցաշրջանի լավագույն խաղացող՝ Ֆուտբոլիստների ասոցիացիայի վարկածով:
Ասոցիացիայի քվեարկությանը Հոլանդիայի հավաքականի 27-ամյա խաղացողը գերազանցեց Ռահիմ Ստերլինգին, Սերխիո Ագուերոյին, Բերնարդու Սիլվային (բոլորն էլ՝ «Ման Սիթի»), Սադյո Մանեին («Լիվերպուլ») և Էդեն Ազարին («Չելսի»):
Մրցանակը շնորհվում է 1973/74 մրցաշրջանից սկսած: Նախորդ մրցաշրջանում լավագույնը ճանաչվել էր «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը:
«Լիվերպուլը» վան Դեյքին 2018թ. հունվարին 75 մլն ֆունտով գնել էր «Սաութհեմփթոնից»: Դա պաշտպանների շրջանում ռեկորդային տրանսֆեր էր:
Այս մրցաշրջանում վան Դեյքը ԱՊԼ-ի 36 խաղում դարձել է 3 գոլի, գոլային փոխանցման հեղինակ և արժանացել ընդամենը մեկ դեղն քարտի: