211652_close_icon

Մոուրինյոն «Մանչեսթեր Յունայթեդից» 15 մլն ֆունտ փոխհատուցում ստացավ

views-count2752 դիտում article-date 18:08 10-01-2019
«Մանչեսթեր Յունայթեդը» թիմի նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին փոխհատուցում վճարեց: Մանկունյանցիները 55-ամյա մասնագետին 15 մլն ֆունտ վճարեց՝ պայմանագիրը ժամկետից շուտ խզելու համար: «Ժոզեի և «Մանչեսթեր Յունայթեդի» միջև պայմանագրի հարցում ոչ մի խնդիր չկար: Ամեն ինչ հարթված է: Նա այս առթիվ չի անհանգստանում և անհրաժեշտության դեպքում մինչև մրցաշրջանի վերջ էլ կսպասի», ասել է Մոուրինյոյի մտերիմներից մեկը: Մոուրինյոն «Մանչեսթեր Յունայթեդում» 2,5 տարվի աշխատելուց հետո դեկտեմբերի 18-ին պաշտոնանկ եղավ: Նրա ղեկավարությամբ թիմը նվաճել է Անգլիայի Սուպերգավաթը, Անգլիական լիգայի գավաթը և Եվրոպայի լիգան:

Նմանատիպ նյութեր