211652_close_icon

Փոլ Սքոուլզ. Մոուրինյոն լավ է ծրագրավորել իր հեռանալը «Մանչեսթեր Յունայթեդից»

views-count3721 դիտում article-date 21:14 17-01-2019
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Փոլ Սքոուլզը մեկնաբանել է Ժոզե Մոուրինյոյի պաշտոնանկությունը թիմի գլխավոր մարզչի պաշտոնից: «Ես զգում էի, որ նա չի ցանկանում մնալ թիմում: Նա լավ է ծրագրավորել իր հեռանալը թիմից: Նրա մամուլի ասուլիսները շփոթմունք էին առաջացնում, դրանք այնքան նեգատիվ էին, որ արդյունքում ֆուտբոլիստները նրա ղեկավարությամբ չէին ցանկանում խաղալ: Նա գժտվեց Անտոնիո Վալենսիայի հետ, որը աշխարհի ամենաբարի մարդն է: Նրա հետ հնարավոր չէ պարզապես վիճել: Դա ազդակ էր իմ համար, որ ինչ որ բան այն չէ: Ժոզե դեռ մրցաշրջանից առաջ սկսեց բողոքել ու ասել, թե խաղացողներն այնքան էլ լավը չեն: Հենց սկզբից էլ դա ինձ դուր չեկավ», ասել է Սքոուզը:

Նմանատիպ նյութեր